318 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-21 07:41
Քաղաքական խաղադաշտ

Հայաստանյան ՔՀ ներկայացուցիչները Բաքվում են՝ խաղաղության երկխոսությունը շարունակելու նպատակով

Հայաստանյան ՔՀ ներկայացուցիչները Բաքվում են՝ խաղաղության երկխոսությունը շարունակելու նպատակով

2025 թ․ նոյեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք։ APA-ի հաղորդմամբ՝ այցը տեղի է ունեցել ի պատասխան ադրբեջանական պատվիրակության՝ 2025 թ․ հոկտեմբերի 21–22-ին Երևանի կատարած ուղևորության։

\n

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները շարունակել են խաղաղության օրակարգին վերաբերող երկխոսությունը, որը մեկնարկել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հայտարարությունից հետո։

\n

Նշենք, որ Երևան–Բաքու և Բաքու–Երևան չարթերային չվերթների կազմակերպման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է շուրջ 18 մլն դրամ։