567 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-24 16:48
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը քննարկել է առաջիկա տարիների հարկային քաղաքականությունը

Փաշինյանը քննարկել է առաջիկա տարիների հարկային քաղաքականությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:

Քննարկման առարկա են եղել հարկային ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն հարկային քաղաքականության լավարկման ու հարկային վարչարարության դյուրացմանը: Մանրամասներ են ներկայացվել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքային ցուցանիշների վերաբերյալ:

Ընդգծելով ոլորտի շարունակական բարելավման կարևորությունը՝ վարչապետը հանձնարարել է շարունակել հայեցակարգային վերլուծությունները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: