339 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-25 09:25
Քաղաքական խաղադաշտ

«Փաստորեն, գերագույնը «ալիքներ է ստուգում»»․ Տաթևիկ Վիրաբյան

«Փաստորեն, գերագույնը «ալիքներ է ստուգում»»․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, գրում է. «Նոյեմբերի 22-ին մարզահամերգային համալիրում ՔՊ-ակաների ժողովից հետո նստվածքը չի դադարում։
Պարզվում ա, Նիկոլը չափազանց ժոստկի ա դրել մասնակցության հարցը։ Մասնակցության պահանջվող թվաքանակը պետք է ապահովվի «կյանքի գնով էլ լինի», հակառակ դեպքում գերատեսչությունների ղեկավարները ոչ միայն կազատվեն պաշտոններից, այլ «երկար տարիներ կանցկացնեն բանտերում»։
Փաստորեն, գերագույնը «ալիքներ է ստուգում»։ Ո՞վ կդիմանա ճնշմանը, ո՞վ պատրաստ ա ցանկացած պարագայում ու պայմաններում աշխատել թմի վրա, իսկ ով՝ ոչ։
Ընտրությունները մոտ են, կյանքի մահի հարց ա սրանց համար, ու դրա համար էլ «քարեր են հավաքում»...»։