303 դիտում, 9 ամիս առաջ - 2025-11-30 13:53
Կրիմինալ

Միջազգային հետախուզում\nչի հայտարարվել, դատավորը մերժել է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը

Միջազգային հետախուզում\nչի հայտարարվել, դատավորը մերժել է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը

«Իշխանություն» լրատվականին\nհայտնի դարձավ, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու\nքննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանն ամբողջությամբ\nմերժել է, եւ հետեւաբար գեներալ-մայորի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել։

\n\n\n\n

«Իշխանության» տեղեկություններով՝\nԽաչատուրովը այս պահին գտնվում է Մոսկվայում, եւ Հայաստան կարող է վերադառնալ միայն\nիր սեփական կամքով։ Այս պայմաններում մեղադրյալի նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող հայտարարվել,\nսակայն վերջինս որպես մեղադրյալ պարտավորված է ինքնակամ ներկայանալ վարույթն իրականացնող\nմարմնին։

\n\n

Գրիգորի Խաչատուրովը\nմեղադրվում է դեռեւս 2021 թվականից քննվող քրեական գործից բոլորովին վերջերս մաս առանձնացված\nգործով, որով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի\n1-ին մասի, (այն է՝ կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)\nև 549-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը,\nորն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում) հատկանիշներով։


\n\n

Լիա Սարգսյան