366 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-02 15:58
Հայաստանով մեկ

Ռուբեն Վարդանյանը 797 օր է՝ ադրբեջանական գերության մեջ է

Ռուբեն Վարդանյանը 797 օր է՝ ադրբեջանական գերության մեջ է

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «վկաներ» են հարցաքննվել, կրկին ներկայացվել են որոշակի «փաստաթղթեր»։

Հաջորդ «նիստը» տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։

Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 797 օր է՝ ադրբեջանական գերության մեջ է։