486 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-04 07:12
Հայաստանով մեկ

Զինծառայության ժամկետը կրճատվում է, օրենքը վերաբերելու 2026 թ-ի հունվարի 1-ից հետո ծառայության զորակոչվողներին. Սուրեն Պապիկյան

Զինծառայության ժամկետը կրճատվում է, օրենքը վերաբերելու 2026 թ-ի հունվարի 1-ից հետո ծառայության զորակոչվողներին. Սուրեն Պապիկյան

Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով։ Այս մասին օրենսդրական նախագիծն ԱԺ-ում է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծն հայտնեց, որ որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։

Նա հայտնեց, որ 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈւ-ի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամյսա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված  քաղաքացիները։

«Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա»։

Նա նաև հայտնեց, որ 18-ամսյա ժամկետի ուժի մեջ մտնելուց հետո փոփոխությունների կարիք կլինի, քանի որ նախորդ որոշումը ընդունված է 2 տարի ծառայության համար։