345 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-24 07:29
Քաղաքական խաղադաշտ

Վստահ եմ՝ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային ոգով․ Պուտինը շնորհավորել է Ալիևի տարեդարձը

Վստահ եմ՝ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային ոգով․ Պուտինը շնորհավորել է Ալիևի տարեդարձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան առթիվ։

«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է հաջողությունների սոցիալական և տնտեսական ոլորտներում և հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում։

Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով, որը, անկասկած, ծառայում է մեր ժողովուրդների շահերին։

Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարգավաճում և հաջողություններ։ Խնդրում եմ փոխանցել իմ ջերմագին ողջույնները Ձեր ընտանիքին»։