Տասնամյակներ անց ժամանակը մաքրում է ավելորդը և պահպանում միայնիսկական արժեքները։ Բազմաթիվ հաղթանակներ կարող են մոռացվել, սակայն կա մեկը, որը երբեք չի ջնջվում ազգային հիշողությունից՝ «Արարատ–73»-ի փառահեղ հաղթանակը։ Դա պարզապեսսպորտային հաջողություն չէր, այլ ճակատամարտով կերտված պատմություն, որը խորհրդանշեցհայ ժողովրդի կամքը, արժանապատվությունն ու միասնականությունը։
Այս մասին «Իշխանության» հետ զրույցում ասաց մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ այդ հաղթանակի առանցքային դեմքերից մեկը լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ,մարզիչ, օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն և «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանն էր՝ մարդ, ով իր ողջ կյանքն ու ճանապարհը նվիրեց ֆուտբոլին և հայրենիքի փառքին։ Նա ոչ միայն մարզիչ էր, այլ սիմվոլ, օրինակ ու կուռք՝ սերունդների համար։
Այս համատեքստում, ըստ Բաղդասարյանի, Հրազդանի կիրճ փողոցը Նիկիտա Սիմոնյանի անվամբ անվանափոխելու նախաձեռնությունը բացառիկ նշանակություն ունեցող նախագիծ է։ Այն մեր պատմության, մեր հաղթանակների և մեր մեծերի հանդեպ հարգանքի դրսևորում է։Նման քայլերը վեր են քաղաքական տարաձայնություններից ու կուսակցական պատկանելությունից․այստեղ խոսքը գնում է ազգային արժեքի, սրբության մասին, որի շուրջ մեր հասարակությունը պետք է լինի միասնական։
«Նիկիտա Սիմոնյանի անունը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլ նաև ապագայի պատգամ՝ հավատալ, պայքարել և հաղթել։ Նրա անունը կրող փողոցը կլինի կենդանի հիշեցում այն մասին, որ մեր ազգը ունի հերոսներ, որոնց սխրանքները ժամանակից վեր են»,-նշեց Բաղդասարյանը։