384 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-10 16:04
Հայաստանով մեկ

Վրթանես սրբազանը զբաղեցրել է Արցախը դավաճանածների շարքը, նա այլևս արցախցիների առաջնորդը չէ․ Հակոբյան

Վրթանես սրբազանը զբաղեցրել է Արցախը դավաճանածների շարքը, նա այլևս արցախցիների առաջնորդը չէ․ Հակոբյան

Անկախ նրանից, թե Մայր Աթոռը ինչ որոշում կկայացնի, Վրթանես սրբազանն այլևս Արցախի թեմի առաջնորդ չէ։  Արցախի ժողովուրդը երբևէ չի զգացել նրա առաջնորդությունը։ Նա երբեք ժողովրդի առաջ չի եղել որպես առաջնորդ։ Այս մասին «Իշխանության» հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե  Հակոբյանը։ 

\n

Հակոբյանի դիտարկմամբ ՝  Արցախի թեմի առաջնորդն  իր քայլերով զբաղեցրել է Արցախը դավաճանածների շարքում։ 

\n

«Սա ամենամեղմ բնորոշումն է, որ կարելի է տալ։  Այս պահի դրությամբ չկա որևէ արցախցի հոգևորական, որը կանգնած է Վրթանես սրբազանի կողքին։ Ոմանք ասում են՝ երբևէ էլ չեն եղել»,-ասաց Հակոբյանը։

\n

Նրա խոսքով՝  Արցախի թեմի խորհրդի անդամները ու  հոգևորականները նույն կարծիքն ունեն, ինչ Արցախի ժողովուրդը։

\n

«Փաշինյանի ձեռքը սեղմեց, հետո արդեն ստորագրությամբ հաստատեց։ Այդ քայլը մեզ համար անընդունելի է»,-ասաց պատգամավորը։

\n

 Նրա դիտարկմամբ՝ Վրթանես սրբազանը ձախողել է իր հոգևոր առաքելությունը։ 

\n

«Եթե Արցախի թեմի առաջնորդի համար հնարավոր էր Արցախի հարցից վեր ինչ-որ բան գտնել, դա արդեն խոսում է ամեն ինչի մասին։ Մենք բազմիցս առաջարկել ենք համատեղ հանդիպումներ Արցախի ժողովրդի հետ, բայց նա մերժել է, կամ խոստացել գալ, բայց այդպես էլ չի եկել»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

\n

 Հակոբյանն ընդգծեց՝ այսօր չկա Արցախից որևէ մեկը, ով ընդունում է նրա առաջնորդությունը՝ աղմկող փոքրամասնությանը մի կողմ դնելով։

\n

 «Այսօր սև–սպիտակների քաղաքականությունը արդեն մտել է եկեղեցի։ Սա սարսափելի և ցավալի փաստ է։  Աղմուկը շատ է, իրականությունը՝ քիչ։ Այդ մարդիկ գաղափար չունեն, հայրենիք չունեն, միայն սեփական շահն ունեն։ Մենք սպասում ենք, որ Մայր Աթոռը կկայացնի այն որոշումը, որը երեք տարի շարունակ տարբեր ձևերով փոխանցել ենք»,- եզրափակեց պատգամավորը։

\n


Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների հայտարարության տեքստը հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան նրանց ընդունեց նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

\n\n

Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, որոնց թվում նաև Արցախի թեմի առաջնորդն էր, կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:

\n

Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը , Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։

\n