447 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-29 09:10
Քաղաքական խաղադաշտ

Սոցհարցումներով կորոշենք, թե առաջիկա ընտրություններին ով կլինի մեր դաշինքի առաջնորդը. Քոչարյան

Սոցհարցումներով կորոշենք, թե առաջիկա ընտրություններին ով կլինի մեր դաշինքի առաջնորդը. Քոչարյան

«Հայաստան» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի, թե առաջիկա ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երկրում ստեղծված իրավիճակը շատ բարենպաստ է նախընտրական խոշոր բլոկներ ձևավորելու համար։ Հիշեցնեմ՝ անցած ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ և դաշինք։ Հիմա հնարավորություն կա, որ մասնակցի 8-10 դաշինք, ոչ ավելի։ Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը՝ 4 խոշոր բլոկներով։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, դեռ վերջնական լուծում չունենք, բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով։ Այդ մասին կհայտարարենք փետրվարին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է առաջնորդի ընտրությանը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հարցում են իրականացնելու։ Եվ եթե սոցհարցումները ցույց տան, որ ինքն է ցանկալի թեկնածուն, ապա կլինի ինքը։

«Եթե հարցումները ցույց տան, որ մեր դաշինքում կա մեկը, որն ավելի մեծ ձայներ կունենա, ուրեմն նա կլինի։ Շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ։ Բայց այս իրավիճակում պայքարից փախնելը կհամարեմ դասալքություն»