372 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-11 08:38
Հայաստանով մեկ

Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի՞ է Վեհափառի կողմից օրհնված Մասյացոտնի թեմը

Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի՞ է Վեհափառի կողմից օրհնված Մասյացոտնի թեմը

Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներով և անվտանգության աշխատակիցներով շրջափակված անցել է շարքերով կանգնած իրեն դիմավորող անձանց միջով և մտել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցի։

Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցերին։ 

Մասնավորապես՝ նա չի արձագանքել այն հարցին, թե ինչու է հայտարարել, թե որ եկեղեցի է այցելելու, եթե ավելի վաղ նշել էր, որ այլևս չի հայտարարելու այդ մասին։ Վարչապետը չի պատասխանել նաև հարցին, թե ընդունելի՞ է արդյոք իր համար Վեհափառ Հայրապետի կողմից հիմնված Մասյացոտնի թեմը։