384 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-18 08:43
Օրենքի դաշտում

Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն

Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն

Քիչ առաջ գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց  տուն։ Նրան տան մոտ դիմավորեցին ծափողջույններով։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը ու որոշել տնային կալանք կիրառել բարերարի նկատմամբ։

«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ, Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց»- նշել էր Վարդևանյանը։