978 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-20 14:34
Քաղաքական խաղադաշտ

Սամվել Կարապետյանը պետք է վռնդվի քաղաքականությունից․ Ռուբեն Մեհրաբյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը ևս դիմել է Սահանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։

«Սահմանադրական դատարանից պահանջում ենք գնահատական տալ այս զանգվածային ընտրակաշառքին և դրա ազդեցությանը ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Մենք ունենք համոզմունք, որ տեղի ունեցածը ոչ թե մի քանի տասնյակ եզակի դեպքեր են, այլ իրականացվել է միասնական դիտավորությամբ։ Դրանք ձայները գնելուն ուղղված ստրուկտուրիզացված, վերտիկալ ինտեգրված հանցավոր համակարգի հատվածներ են»,- ասաց 

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռուբեն Մեհրաբյանը։

Գործչի խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք ձևավորված օրենսդիր իշխանությունը լեգիտիմ է, թե ոչ։

«Մենք կասկած չունենք, որ քաղաքական մեծամասնությունը ձևավորվել է մարդկանց ազատ կամարտահայտությամբ, մինչդեռ փոքրամասնության հետ կապված ունենք լրջագույն հարցեր, որոնց մեջ առերևույթ տեսնում ենք հանցակազմ»,- ասաց նա։

Անդրադառնալով ողջ ընտրական պրոցեսին և արձանագրված խախտումներին՝ Մեհրաբյանն ասաց, որ մի շարք քաղաքական կուսակցություններ պետք է դուրս շպրտվեին ընտրական գործընթացից։ 

«Խոսքը բոլոր այն ուժերի մասին է, ովքեր կապված են Ռուսաստանի հետ և զբաղված են զանգվածային ընտրակաշառք բաժանելով։ Բացեք Հակակոռուպցիոն կոմիտեի վիճակագրությունը, այնտեղ ամեն ինչ գրված է»,- նշեց Մեհրաբյանը։