273 դիտում, 53 րոպե առաջ - 2026-09-17 16:16
Քաղաքական խաղադաշտ

«Հերթական սրացումներն են». Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Հերթական սրացումներն են». Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Հերթական սրացումներն են, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Փաշինյանի հայտարարություններին, թե ընդդիմության լիդերները պետք է սպասեն ամսի 1-ին, որ թոշակը նստի իրենց բանկային քարտերին։

Հարցին, թե իրեն հնարավո՞ր է Հայաստանում ունեզրկել, Կարապետյանը պատասխանեց.

«Իհարկե, ո՛չ»։

Կարապետյանն ասաց նաև, թե բանտերում գտնվող ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ով արժանի բանտում լինելու՝ կլինի բանտում։