2247 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-11 13:13
Քաղաքական խաղադաշտ

«Լավ կլինի՝ նման հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի մասին

«Լավ կլինի՝ նման հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի մասին

Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել։ Լավ կլինի, որ այդպիսի հայտարարություններից հետո ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ո՞վ՝ ով մեղավոր է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե իրեն ու Հայկ Սարգսյանին կապում է շատ երկար պատմություն։

«Ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակներից, բայց նաև պիտի ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներցի մեկնէ։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք հիմա հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա խոսեց նաև մի շարք բացահայտումների մասին, որով անցնում է Հայկ Սարգսյանը։