372 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-23 10:19
Քաղաքական խաղադաշտ

Հայաստան ներմուծված ադրբեջանական բենզինի որակը նախապես փորձաքննության է ենթարկվել․ՇՎՏՄ ղեկավար

Հայաստան ներմուծված ադրբեջանական  բենզինի որակը նախապես փորձաքննության է ենթարկվել․ՇՎՏՄ ղեկավար

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը նախապես  փորձաքննություն է իրականացրել և դրական եզրակացություն է տվել Ադրբեջանից ներմուծված բենզինի որակի վերաբերյալ։

Այս մասին ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով ՀՀ ներմուծված ադրբեջանական բենզինի որակի վերաբերյալ հարցին։

«Մենք այս թեմայով հարցում էինք արել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին, որտեղից տեղեկացել ենք, որ, այո, փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին։ Այսինքն՝ որակական առումով, որևէ խնդիր չի եղել»,-մանրամասնեց Կոտոլյանը։