336 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-09 12:52
Քաղաքական խաղադաշտ

Հայկական և ադրբեջանական կողմերն արդեն սովորել են խաղաղ ապրել. Ալիև

Հայկական և ադրբեջանական կողմերն արդեն սովորել են խաղաղ ապրել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ամերիկյան խոշոր հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ում իշխանության գալուց ի վեր։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Այսօր Բաքվում Ալիևն ընդունել է Ամերիկյան խոշոր հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի նախագահ Բեթսի Բըրնս Քորնի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ալիևը նշել է, որ ադրբեջանական և հայկական կողմերը արդեն սովորել են խաղաղ ապրել։

«Ալիևը ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում: Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է TRIPP-ի և այլ կապակցման նախագծերի կարևորությունը տարածաշրջանային համագործակցության ընդլայնման առումով:

Զրույցի ընթացքում նշվել է նաև Առաջատար հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի և Ադրբեջանի միջև հաջող համագործակցությունը՝ կարևորելով նրանց դերը ադրբեջանա-ամերիկյան և ադրբեջանա-իսրայելական երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում», - ասվում է հայտարարության մեջ: