441 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-16 11:22
Աշխարհով մեկ

Հունվար ամսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.4 միլիոն դոլարի արտադրանք

Հունվար ամսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.4 միլիոն դոլարի արտադրանք

Հունվարին Ադրբեջանից Հայաստան արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլն 403,57 հազար ԱՄՆ դոլար, հիմնականում՝ նավթամթերք։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունըը՝ հղում անելով Պետական ​​մաքսային կոմիտեին։

Հունվարի 9-ին ներմուծվել է 1 742 տոննա ԱԻ-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք, իսկ հունվարի 11-ին՝ 979 տոննա ԱԻ-92 ավտոմոբիլային բենզին։ Ներմուծումները կատարվել են փուլային տարբերակով, և ամսվա ընթացքում շարունակվել են նաև այլ խմբաքանակների մատակարարումները։

Նշենք, որ Ադրբեջանը սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան անցյալ տարի։