471 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-26 07:46
Օրենքի դաշտում

55-ամյա կինը կալանավորվել է՝ Փաշինյանի հասցեին արված գրառման համար

55-ամյա կինը կալանավորվել է՝ Փաշինյանի հասցեին արված գրառման համար

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ախուրյանցի 55-ամյա մի կին՝ Փաշինյանի հասցեին ֆեյսբուքյան գրառման համար, 1 ամսով կալանավորվել է։ «Իշխանություն» լրատվականը գրավոր հարցում է ուղարկել փաստաբան Արտակ Մովսիսյանին՝ պարզելու կատարվածը։


Փաստաբանի փոխանցմամբ՝ ձերբակալությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, 72 ժամ տևողությամբ։ Նրա խոսքով՝ դրանից հետո կինը ազատ է արձակվել, սակայն ոստիկանության շենքի դիմաց դուրս գալիս կրկին ձերբակալվել է՝ այլ հիմքով՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար։

Սա 24-ժամյա ռեժիմով ձերբակալման տեսակ է։ Փաստաբանի տեղեկացմամբ՝ 24 ժամվա ընթացքում նրան ներկայացրել են դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ, և դատարանը մեկամսյա ժամկետով կալանք է կիրառել։ Ներկայումս նա գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։

Արամ Դավթյան