Վերջին հինգ տարիներին վարչապետի աշխատակազմը և տաս նախարարություններ ստացել են ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ պարգևավճար։ Տվյալները հրապարակել է Hetq-ը՝ հիմնվելով պաշտոնական աղբյուրների վրա։
2025 թվականին պարգևավճարների 67,95 տոկոսը բաժին է հասել Ներքին գործերի նախարարությանը, իսկ 5,91 տոկոսը՝ Էկոնոմիկայի նախարարությանը։ Վերջինիս 351 աշխատակից մեկ տարվա ընթացքում ստացել է 614 մլն 430 հազար դրամ պարգևավճար։ Միաժամանակ հաշվարկներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների տվյալները։
Փորձագետների գնահատմամբ՝ գործող փոխարժեքով ընդհանուր գումարը մոտենում է 110 մլն դոլարի։ Սա բարձր ցուցանիշ է մի երկրի համար, որտեղ սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների թիվը շարունակում է մնալ մեծ։
Համեմատության համար՝ եթե այդ միջոցները բաշխվեին Հայաստանի շուրջ 500 հազար թոշակառուների միջև, յուրաքանչյուրն կարող էր ստանալ մոտ 82 հազար դրամ հավելում։ Թվերը հերթական անգամ առաջ են բերում հարց՝ բյուջետային առաջնահերթությունների և սոցիալական արդարության մասին։