396 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-02 10:44
Աշխարհով մեկ

Իրանում հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 555-ի

Իրանում հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 555-ի

Փետրվարի 28-ից ի վեր՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն Իրանի 555 բնակիչ։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկը:

«Թշնամու հարձակումներից տուժել է երկրի 131 շրջան։ Մեր 555 հայրենակիցներ զոհվել են։ Չեն դադարեցվել օգնության տրամադրման, տեղափոխման և բժշկական օգնության գործողությունները»,- գերատեսչության հայտարարությունը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։