348 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-06 09:37
Հայաստանով մեկ

Նոր նշանակում՝ Տավուշի թեմում

Նոր նշանակում՝ Տավուշի թեմում

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմ՝ Մակարավանքում, ընդ իշխանությամբ Առաջնորդական տեղապահի։

Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի թիվ 14 հրամանով Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը նշանակվել է Իջևանի տարածաշրջանի Մակարավանք վանական համալիրի, ինչպես նաև համատեղությամբ՝ Խաշթառակ գյուղի Սուրբ Դավիթ և Լուսահովիտ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր ծառայություն մատուցող սարկավագ։