Իշխող ուժը ժողովրդին համոզում է, թե խաղաղություն են\nբերել, Փաշինյանն էլ պնդում է, որ այն հաստատված խաղաղություն է, քանի որ սահմանին\nկրակոցներ չկան։ Թարմացնելով իշխանականների եւ ժողովրդի հիշողությունը՝ նշենք, որ\nՀայաստանի եւ Ադբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից օրեր անց Ալիեւը\nհայտարարեց, որ հայերը դեռեւս «տնային առաջադրանք» ունեն կատարելու․ մինչեւ ՀՀ\nսահմանադրությունը չփոխեն՝ խաղաղություն չի լինի։
\nՀայաստանի քաղաքական օրակարգում Սահմանադրության\nփոփոխության թեման վերջին շրջանում \nառաջնագծում է՝ հենց արտաքին ճնշումների համատեքստում։
\nՍահմանադրագետ Գոհար\nՄելոյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ թեև իշխանությունը դեռևս\n2018-ից իր օրակարգում ունեցել է սահմանադրական փոփոխությունները, սակայն\nիրավիճակը էականորեն փոխվել է այն պահից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «խաղաղության\nպայմանագրի» նախապայմաններից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
\nՄելոյանի դիտարկմամբ՝ հենց այդ\nհայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց\nոչ թե պարզապես փոփոխություններ անել, այլ ամբողջությամբ նոր Սահմանադրութուն գրել։
\n«Եթե խնդիրը վերաբերում է Անկախության հռչակագրին հղումից\nհրաժարվելուն, ապա դա հնարավոր չէ իրականացնել պարզապես սահմանադրական\nփոփոխություններով․ դրա համար անհրաժեշտ է նոր Սահմանադրություն»,- նշում է\nՄելոյանը՝ ընդգծելով, որ սա իրավականորեն հստակ տարբերություն է։
\nՆրա գնահատմամբ՝ Ալիևի «տնային առաջադրանքի» մասին հայտարարությունները ուղիղ կապ ունեն այս\nգործընթացի հետ։ «Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես բարեփոխում, իրականում\nկարող է լինել արտաքին պահանջի կատարում»,- շեշտում է սահմանադրագետը։
\nՄելոյանը նաև կտրուկ է գնահատում իշխանության «խաղաղության»\nհռետորաբանությունը՝ այն որակելով որպես «սին և անհիմն»։ Նրա խոսքով՝ իրական\nխաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների վրա, առավել ևս՝ երբ\nհակառակ կողմը շարունակաբար նոր նախապայմաններ է առաջադրում։
\nՆա ուշադրություն է հրավիրում նաև տարածքային հարցերի վրա՝\nմասնավորապեսանկլավների\nթեմայի։ Մելոյանի խոսքով՝ Տիգրանաշենի հնարավոր փոխանցումը կարող է լրջագույն\nխնդիրներ ստեղծել Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այդ հատվածով անցնում է ռազմավարական\nնշանակության ճանապարհը դեպի Իրան։
\n«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նախ ստորագրվում են\nփաստաթղթեր, իսկ հետո միայն մտածվում դրանց հետևանքների մասին»,- նշում է նա՝\nքննադատելով իշխանության մոտեցումը։
\nՍահմանադրագետի եզրակացությունը հստակ է․ այսօր շրջանառվող\n«խաղաղությունը» չի կարող դիտարկվել որպես կայացած իրողություն, քանի դեռ այն\nուղեկցվում է նորանոր պահանջներով և չի ապահովում իրական երաշխիքներ Հայաստանի համար։
\n Մանրամասները՝ տեսանյութում՝