447 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-18 07:59
Օրենքի դաշտում

Փորձում են խլել Բագրատ սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան

Փորձում են խլել Բագրատ սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումով պահանջում է դադարեցնել Բագրատ սրբազանի սեփականության իրավունքը։ Խոսքն, ըստ ամենայնի, տան մասին է։

Գործով երկրորդ պատասխանողը Կոնվերս բանկն է։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել   դատավոր Լիլի Դրմեյանին: