384 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-02 08:51
Քաղաքական խաղադաշտ

Կարևոր է մարդկանց վերադարձնել վստահությունը վաղվա օրվա նկատմամբ․ Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզում է

Կարևոր է մարդկանց վերադարձնել վստահությունը վաղվա օրվա նկատմամբ․ Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզում է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից հաղորդագրության մեջ նշվում է մարզային այցերի մասին։

«Արարատի մարզում բնակիչների հետ ունեցանք ջերմ ու անմիջական շփում՝ լսելով նրանց հուզող առաջնահերթ խնդիրներն ու առաջարկները։

Յուրաքանչյուր բարձրացված հարց ունի իր լուծումը․ երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը։

Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն կզգա արժևորված ու վստահ վաղվա օրվա նկատմամբ»։