390 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-29 05:54
Քաղաքական խաղադաշտ

Ես հավատում եմ վաղվա հզոր Հայաստանի լինելիությանը՝ ՀՀ երկրորդ նախագահի հետ․ Գագիկ Ասատրյան

Ես հավատում եմ վաղվա հզոր Հայաստանի լինելիությանը՝ ՀՀ երկրորդ նախագահի հետ․ Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ պահանջում են հիմնականում 3 բան՝

Ա) Հստակ իրավական հետևանքներ և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր երկիրը հասցրեցին այս օրվան:
Բ) Անվտանգություն և արժանապատիվ խաղաղություն՝ հստակ միջազգային երաշխիքներով:
Գ) Ամուր և տնտեսապես հզոր երկիր, որտեղ մարդիկ սիրում են իրար, աշխատում են և արարում:

ՀՀ երկրորդ նախագահը վերը թվարկած երեք պահանջները ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ: Եվ քանի որ Ռ. Քոչարյանը չունի այնպիսի տված խոստում, որն իր նախագահության տարիներին չի կատարել, ապա ես հավատում եմ վաղվա հզոր Հայաստանի լինելիությանը…»։