465 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-04 08:05
Քաղաքական խաղադաշտ

Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին

Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար։

Սուբրամանյամ Ջայշանկարը համապատասխան գրառում է կատարել X սոցիալական ցանցում։

«Շնորհակալություն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի կառավարությանը՝ այսօր Իրանից, Հայաստանի միջոցով, Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար»,- գրել է նա։