294 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-04 11:11
Քաղաքական խաղադաշտ

Հունիսի 7-ը ՀՀ-ի նկատմամբ «քաղաքական հարձակման» ամենակարևոր օրն է լինելու. Ալեն Սիմոնյան

Հունիսի 7-ը ՀՀ-ի նկատմամբ «քաղաքական հարձակման» ամենակարևոր օրն է լինելու. Ալեն Սիմոնյան

Կաթողիկոսը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դիմելով լրագրողներին՝ նա շարունակեց․«Դուք էլի նույնականացնում եք անձերին կառույցի հետ։ Ալեն Սիմոնյանն ԱԺ չէ, Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցի չէ, թագավորություն չէ։ Ո՞նց  կարելի ա անձն ու կառույցը նույնացնել։

Այսինքն, եթե դուք վարչապետին ինչ-որ ձևով քննադատում եք, դուք ՀՀ-ն եք քննադատո՞ւմ՝ ո՛չ։ Բա ո՞նց եղավ, որ էս պարագայում ստացվում ա, որ եկեղեցին ենք քննադատում»։

Սիմոնյանի գնահատմամբ՝ ՀՀ-ի անվտանգությանը սպառնալիքներ կան և հունիսի 7-ը ՀՀ-ի նկատմամբ «քաղաքական հարձակման» ամենակարևոր օրն է լինելու. «ՀՀ քաղաքացին պետք է անկախությունը պաշտպանի, խոսքը գնում է պատերազմի և խաղաղության ընտրության մասին»։