504 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-05 16:16
Հայաստանով մեկ

Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ

Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ

Խորը վշտով տեղեկացա անվանի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի մահվան մասին։ Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Նրա անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ։ Նա Արցախյան շարժման առաջամարտիկներից ու գաղափարախոսներից էր, և դա արտացոլված է նաև իր թողած հարուստ գրական ժառանգության մեջ։

Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Զորի Բալայանի ընտանիքին, մերձավորներին, նրա բազմաթիվ  ընթերցողներին», – նշված է նրա ցավակցական ուղերձում։