423 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-06 12:40
Քաղաքական խաղադաշտ

Ո՛չ ասենք Փաշինյանի ղեկավարած «Պшտերազմի կուսակցությանը»՝ ուկրաինական մոդելի կրկնությունից խուսափելու համար. Սուրենյանց

Ո՛չ ասենք Փաշինյանի ղեկավարած «Պшտերազմի կուսակցությանը»՝ ուկրաինական մոդելի կրկնությունից խուսափելու համար. Սուրենյանց

Այս ընտրական գործընթացում Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր պիտակավորում՝ հասցեագրված ընդդիմությանը, բումերանգի օրենքով շրջվում է հենց նրա դեմ:  Այս  մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

««Պատերազմի կուսակցություն» որակումը տիպիկ է հենց Փաշինյանի համար ու ոչ միայն անցյալի իմաստով:

Փաշինյանի իշխանության քաղաքականությունն աննախադեպ ճգնաժամ է հարուցել հայ-ռուսական հարաբերություններում:

Եվ իսկապես նման իշխանության վերարտադրությունը հունիսի 7-ին անդառնալի վտանգավոր հետևանքներ կարող է հարուցել Հայաստանի անվտանգային համակարգի, տնտեսության համար:

Ո՛չ ասենք Փաշինյանի ղեկավարած «Պատերազմի կուսակցությանը»՝ ուկրաինական մոդելի կրկնությունից խուսափելու համար»,-գրել  է նա: