396 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-13 16:22
Քաղաքական խաղադաշտ

Ալե՛ն, կընդունես հրավերս, թե՞… Ռուբեն Հակոբյան

Ալե՛ն, կընդունես հրավերս, թե՞… Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրում է.

Ալե՛ն, կընդունես հրավերս, թե՞…

Վերջերս Նիկոլ Փաշինյանին հրավիրել էի ուղիղ եթերում բանավեճի՝ փաստարկված ապացուցելու, որ ինքը պետական հանցագործ է։ (Գրառումը՝ մեկնաբանություններում)։ Հրավերն անձամբ ուղարկել եմ նաեւ իրեն։ ՖԲ-ն արձանագրեց, որ հասցեատերը ստացել եւ ծանոթացել է հրավերին, բայց մինչ այս պահը չկա որեւէ պատասխան։

Նույն՝ պետական հանցագործություն կատարելու մեջ մեղադրում եմ նաեւ ՀՀ ԱԺ աթոռը զբաղեցնողին, ով տարբեր ամբիոններում Ադրբեջանի կողմից Արցախի գլխատումն ու էթնոզտումը բացահայտ արդարացնում է ՄԱԿ ԱԽ-ի կողմից 1993թ. ընդունած բանաձեւերով, մեղադրելով հայկական կողմին՝ այդ բանաձեւերի պահանջները չկատարելու մեջ։ Այս ազգադավին նույպես հրավիրում եմ բանավեճի՝ ապացուցելու, որ ոչ միայն բացառիկ ղզիկություն է եւ քրորեն պատժելի՝ թիկնապահների բռնի գործողությունների օգնությամբ քաղաքացու դեմքին թքելը եւ անպատիժ մնալը, նաեւ բացառիկ ազգադավություն է թշնամու կողմից Արցախի գլխատումը արդարացնելը։

Բայց վստահ եմ, որ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնողը եւ շեֆի պարտադրանքով կուկուռուզ կրծողը նույնպես կհրաժավի բանավեճից, որովհետեւ թիկնապահներով շրջապատված այս տեսակը զուրկ է թե՛ քաղաքական, թե՛ բարոյական եւ թե տղամարդկային արժանապատվությունից ։
Առայժմ այսքանը։