483 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-17 12:21
Քաղաքական խաղադաշտ

Ալեն Սիմոնյանը ադրբեջանցի լրագրողի հետ զրույցում դրական է գնահատել Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը Ստամբուլում

Ալեն Սիմոնյանը ադրբեջանցի լրագրողի հետ զրույցում դրական է գնահատել Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը Ստամբուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ադրբեջանցի լրագրողի հետ զրույցում դրական է գնահատել Ստամբուլում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը՝ նշելով, որ կողմերի միջև տարաձայնություններ չեն եղել:

«Հանդիպումը լավ անցավ։ Մենք ոչ մի տարաձայնություն չունեինք։ Կարող եք զարմանալ, բայց տարաձայնություններ չկան։ Կա փոխըմբռնում, կա համագործակցություն և ապագա համագործակցության ծրագրեր»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում արձանագրվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ առեւտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը: