«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ նրա շփումները մշտական բնույթ են կրում։
Սիմոնյանը նշել է, որ Հաջիևի հետ մշտական կապի մեջ է և պարբերաբար զրուցում են հեռախոսով։
«Մենք գրեթե 2 օրը մեկ իրար հետ զրուցում ենք։ Ինքը ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ իր հեռախոսահամարը»,- ասել է Սիմոնյանը։
«Ես գուշակություններով չեմ կարող զբաղվել։ Ես կարող եմ մեր քաղաքական դաշտի հետ կապված ինչ-որ կանխատեսում անել, բայց իրենց քաղաքական դաշտի հետ, կներեք, չեմ կարող»,- պատասխանել է Սիմոնյանը։