1107 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-07 12:20
Քաղաքական խաղադաշտ

Ինչ են քննարկել Ալեն Սիմոնյանը և Լատվիայի նախագահը

Ինչ են քննարկել Ալեն Սիմոնյանը և Լատվիայի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստանի համար պատմական այս օրերին մեր երկրում գտնվելու եւ Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցություն հայտնելու համար:

Լատվիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխումների ու ժողովրդավարական զարգացման ուղին ընտրած Հայաստանում:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:

Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի հետ հետեւել է նաեւ ընթացող հերթական նիստերի աշխատանքներին: