1314 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-03 15:16
Քաղաքական խաղադաշտ

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ։

                                                                                                                     Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան–Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության ինտենսիվ բնույթը։ 

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և դրա հետագա առաջմղմանը վերաբերող տարբեր հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցությանը։ 

Նիկոս Քրիստոտոդուլիդիսը հայտնել է Կիպրոսի հետևողական աջակցությունը ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման գործում։