1350 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-08 11:38
Քաղաքական խաղադաշտ

Չկա խաղաղություն առանց ռազմագերիների վերադարձի․ Լիլիթ Գալստյան

Չկա խաղաղություն առանց ռազմագերիների վերադարձի․ Լիլիթ Գալստյան

Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Իշխանյանի դիմումները գտնվում են ՄԻՊ Ա․ Մանասյանի ուշադրության կենտրոնում։

Մարդու իրավունքների պաշտպանությունը գնահատվում է ոչ թե գրված էջերի քանակով, այլ մարդկանց կյանքերում արձանագրված իրական փոփոխություններով։

Խաղաղությունը չի կարող ամբողջական լինել, քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձել հայրենիք։

ՄԻՊ-ը պարզապես հայտարարություններ տարածող կառույց չէ․ այն կանխարգելման ազգային մեխանիզմ է՝ ամրագրված ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ։

Նախաձեռնողականություն և քաղաքական կամք․ հենց սա է այսօր ակնկալվում թե՛ ՄԻՊ-ից, թե՛ ՀՀ իշխանություններից։

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր