1455 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-15 18:36
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Ես գաղափար չունեմ Արցախի մասին․ Փաշինյանի աջակից

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում քաղաքացիներից մեկը վստահեցրեց, որ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանից մինչ օրս որևէ վատ բան չի տեսել։

Փաշինյանի աջակիցը վստահեցրեց՝ պատերազմը «սարքովի» էր, իսկ Փաշինյանը լավ ղեկավար է, ում պարզապես փաստի առաջ են կանգնեցրել և թույլ չեն տվել նորմալ կառավարել։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախը Ադրբեջան է, քաղաքացին նշեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, բայց միևնույն է՝ հավատում է, որ Արցախը մերն է մնալու։