2298 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-08 11:45
Քաղաքական խաղադաշտ

Հայաստանի հետ զգալիորեն խորացրել ենք երկկողմ կապերը. Էստոնիայի ԱԳ նախարարի շնորհավորանքը

Հայաստանի հետ զգալիորեն խորացրել ենք երկկողմ կապերը. Էստոնիայի ԱԳ նախարարի շնորհավորանքը

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,-գրել է նա։

Մարգուս Ցահքնան նաև հավելել է, որ այս արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանային կայունությանը և եվրոպացի գործընկերների ու ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը՝ նույնիսկ սպառնալիքների և ահաբեկումների պայմաններում։

«Էստոնիան և Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են երկկողմ կապերը, և մենք անհամբեր սպասում ենք այս դրական դինամիկայի զարգացմանն առաջիկա տարիներին»,-եզրափակել է էստոնացի նախարարը։