816 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-10 10:38
Քաղաքական խաղադաշտ

Հայաստանը եվրասիական կառույցներից ստանում է իրական օգուտներ. Զախարովա

Հայաստանը եվրասիական կառույցներից ստանում է իրական օգուտներ. Զախարովա

«Ակնհայտ է հայկական հասարակության լայն պահանջը՝ ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստանի հետագա անդամակցության պահպանման եվրասիական ինտեգրացիոն կառույցներում, որոնք բերում են իրական, շոշափելի օգուտներ, այլ ոչ թե սնվում են դատարկ խոստումներով», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնակ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

Դիվանագետը շեշտել է, որ հայ ժողովրդի, ինչպես նաև ռուս ժողովրդի կողմից երկկողմ կապերի աջակցությունը հիմնված է այդ հարաբերությունների տված իրական արդյունքների գիտակցման վրա։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ պահանջն անկեղծ է, այն հիմնված է իրավիճակի ազնիվ ընկալման վրա, ոչ թե խոստումների կամ տեղեկատվական մանիպուլյացիաների։ Մարդիկ այդ ընտրությունն ու աջակցությունը ցուցաբերում են համագործակցության իրական, շոշափելի արդյունքների հիման վրա։ Նրանք տեսնում են, գնահատում և աջակցում են», – հավելել է նա: