«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը «Մարտի 1»-ի գործով անցնող Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարկադրաբար դատարան բերելու որոշում է կայացրել։
Որոշման հիմք է հանդիսացել այն, որ Օհանյանը հիվանդության վերաբերյալ պատշաճ տեղեկանք չի ներկայացրել դատարանին: