«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ընթացող ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկը պարբերաբար բղավում էր և խանգարում ելույթ ունեցողներին, ինչից հետո ոստիկանությունը մոտեցավ և փորձեց նրան հեռացնել հավաքի վայրից։
Ոստիկանության աշխատակիցների մոտենալուց հետո, քաղաքացին շարունակում էր բղավել՝ «չկպնե՛ք ինձ սև բերետավորներ, տրիբունայի առաջ պատասխան կտաք»։