6258 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-14 19:45
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը լեգիտիմ ընտրված ղեկավար չէ, այս ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը լեգիտիմ ընտրված ղեկավար չէ, այս ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն․ Արթուր Խաչատրյան

ԱԺ ընտրությունների արդյունքները խայտառակ խախտումների, վախի մթնոլորտի և վարչական ռեսուրսի չարաշահման հետևանք են, ուստի չեն կարող արտահայտել ժողովրդի իրական կամքը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հետընտրական զարգացումներին և իշխանությունների գործողություններին։

Արթուր Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Արմեն Գրիգորյանը Հայաստանում հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամենավստահված անձի հետ, ինչը, ըստ նրա, վկայում է երկրում թրքապաշտ բռնակալության հաստատման ծրագրերի մասին։

Պատգամավորը նաև անդրադարձավ ընտրություններից ընդամենը չորս օր անց՝ կառավարության օրակարգում առկա չզեկուցվող հարցին։

«Ընտրություններից ընդամենը չորս օր հետո՝ չզեկուցվող հարցով բարձրացրեց ակցիզային հարկը։ Դա նշանակում է, որ վաղը գազը, դիզելային վառելիքը, բենզինը, ծխախոտը, ալկոհոլային խմիչքը թանկանալու են»,- ասաց նա։

Անդրադառնալով ընտրությունների ժողովրդավարական լինելու մասին հայտարարություններին և դրսից եկող շնորհավորանքներին՝ ընդդիմադիր գործիչը դրանք որակեց որպես կեղծիք։ Նրա պնդմամբ՝ իշխանությունը համատարած կերպով փողոց է դուրս բերել պետական ու համայնքային ծառայողներին, ուժայիններին, դպրոցներն ու մանկապարտեզները։

«Այդ ո՞նց եղավ երեխեքը, որոնք սովորաբար պաղպաղակ են սիրում, դասի ժամանակ, դպրոցական օրերին իրենց տնօրենների հետ վազել են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։ Բա դա վարչական, հանրային միջոցների չարաշահում չէ՞»,- նշեց պատգամավորի թեկնածուն։

Խաչատրյանը հիշեցրեց նաև ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլից թոշակների 10,000 դրամով բարձրացումը, որը դեկտեմբերին ընդունված բյուջեի մեջ ներառված չէր։

«Վախեցնում է, ասում է՝ ինձ չընտրեք, իմ մեծ ախպեր Ալիևին կկանչեմ։ Մեծ ախպեր Ալիևն էլ այնտեղից ասում է՝ հա, ես պատրաստ եմ։ Հայաստանում ոչ ոք երբևիցե սեփական ժողովրդին ադրբեջանցիներով չի վախեցրել։ Գիտի իր նկատմամբ ինչ վերաբերմունք կա, դրա համար Ադրբեջանին է կանչում, մեր վրա տղա է բերում»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Նա շեշտեց, որ Փաշինյանի ինքնավստահության մասին թեզերը փուչ են, քանի որ իրականում նա սարսափած է, ինչի պատճառով էլ ընտրություններից առաջ դիմել է զանգվածային բռնաճնշումների՝ պարալիզացնելով ընդդիմության շտաբների աշխատանքը, իրականացնելով հարյուրավոր ձերբակալություններ, կալանքներ և կիրառելով հատուկ միջոցներ խաղաղ հավաքների մասնակիցների դեմ։

Արթուր Խաչատրյանը կասկածի տակ դրեց Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը և կոչ արեց անվավեր ճանաչել քվե