Երևանում հերթական նորակառույց շենքն է հայտնվել աղետալի և վտանգավոր վիճակում: Բնակիչներն ահազանգում են «Իշխանություն» լրատվականին և հայտնում, որ շենքի արտաքին երեսպատման քարերը պարբերաբար պոկվում են ու ներքև թափվում:
Բնակիչներն ասում են՝ քարերը վայր են ընկնում հենց այնտեղ, որտեղ ամեն օր խաղում են երեխաները։
Բնակիչների խոսքով՝ պարբերաբար ահազանգում են շենքը կառուցապատող «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ին, ինչպես նաև շինարարությունն իրականացրած «Հայր և որդի Ադամյաններ» ընկերությանը, սակայն որևէ պատասխան չեն ստանում։
«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում բնակիչները պատմում են, որ շենքի կոմունալ և բարեկարգման խնդիրները տարիներ շարունակ եղել են իրենց ուսերին։ Վերջիններս ստիպված են եղել սեփական միջոցներով փոխարինել վերելակը, հիմնանորոգել ջրագծերը և մասնակի վերանորոգել բակը։
Բնակիչները նշում են, որ շենքը մատնվել է կատարյալ անտերության. այսօր պատկան մարմիններից ու տեղական իշխանություններից ոչ մեկը ոչինչ չի անում ստեղծված իրավիճակը շտկելու համար։
Նշենք, որ շենքը սկանկության վարույթում է գտնվում և սնանկի կառավարիչ Գևորգ Ավագյանը բնակիչներին ամեն օր տալիս է տարբեր պատասխաններ, որ կլուծի իրենց հարցը, բայց ոչ մի լուծում՝ 2014 թվականից մինչև այսօր. քանի որ սնանկի կառավարչիը սերտ կապեր ունի «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Առաքելյանի հետ՝ վերջինիս փաստաբան Կարեն Թունյանի միջոցով։