879 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-18 13:40
Հայաստանով մեկ

Հայաստանի ջերմոցային տնտեսությունները կստանան լրացուցիչ վարկային արտոնություններ․ Գևորգ Պապոյան

Հայաստանի ջերմոցային տնտեսությունները կստանան լրացուցիչ վարկային արտոնություններ․ Գևորգ Պապոյան

Հայաստանի իշխանությունները լրացուցիչ արտոնությունների տրամադրմամբ կաջակցեն տեղական ջերմոցային տնտեսություններին։ Այս մասին Կառավարության հունիսի 18-ի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ այս քայլն ուղղված է դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման արգելքի հետևանքով առաջացած խնդիրների մեղմմանը։ «Աջակցության գործող ծրագրերի շրջանակում նախորդ տարիներին կնքվել է 20 պայմանագիր. հիմնվել կամ հիմնման փուլում են գտնվում ընդհանուր 91,5 հեկտար տարածքով ջերմոցներ, որոնցից 34,5 հեկտարն արդեն գործարկվել է և այս տարի տվել իր արտադրանքը»,- ասել է նախարարը։

Պապոյանը հայտնել է, որ եթե մինչև հուլիսի 1-ը իրականացվող մոնիթորինգի արդյունքում պարզվի, որ ջերմոցը կառուցված է, արտադրել ու իրացրել է գյուղմթերք, ապա տվյալ տնտեսվարողի համար վարկի առավելագույն ժամկետը (որն այժմ 8 տարի է) կերկարաձգվի ևս 6 ամսով։ Բացի այդ, նախատեսված 12-ամսյա արտոնյալ ժամանակահատվածից զատ, կտրամադրվի ևս 6 ամիս լրացուցիչ ժամկետ՝ վարկի մայր գումարի և տոկոսագումարների վճարումների հետաձգման համար։