Արևմտյան երկրների ոչ բարեկամական ռազմաքաղաքական քայլերը Հայաստանի շուրջ կարող են հանգեցնել տարածաշրջանում հետագա սրացման։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը՝ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առանձին պետք է կանգ առնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, այդ թվում՝ հաշվի առնելով ընտրությունները Հայաստանում։ «Զանգեզուրի միջանցքի» անվտանգության իբր ապահովման ԱՄՆ ծրագրերը, Հայաստանն իրենց ռազմական կառույցներում ներառելու ԵՄ երկրների մտադրությունները, ինչպես նաև այս տարածաշրջանում այլ ոչ բարեկամական քայլերը հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրման։ Մենք իրավիճակը պահում ենք վերահսկողության տակ»,- նշել է նա։