1536 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-24 17:54
Հայաստանով մեկ

Ինչքան է տուգանքը խաչմերուկում երթևեկությանը խոչընդոտելու համար

Ինչքան է տուգանքը խաչմերուկում երթևեկությանը խոչընդոտելու համար

Ըստ Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի՝ վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել և կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 5000 դրամի չափով և տուգանային 1 միավորի կիրառում:

ՆԳ նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։