1260 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-25 17:50
Քաղաքական խաղադաշտ Աշխարհով մեկ

Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները․ Մամեդով

Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները․ Մամեդով

Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները: Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մամեդովը Մ. Գրոնոյին տեղեկացրել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների և խաղաղության օրակարգի մասին։ Նշվել է խաղաղության գործընթացի ավարտման, պարտավորությունների ժամանակին կատարման և փոխադարձ վստահության ամրապնդման համար առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։