936 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-09 10:29
Քաղաքական խաղադաշտ

Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի վերաբերյալ նոր հայտարարություն է արել

Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի վերաբերյալ նոր հայտարարություն է արել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները շարունակվում են, և արդեն սահմանազատվել է պետական սահմանի շուրջ 13 կմ հատված։ Նրա խոսքով՝ գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ՝ ներառելով նաև էքսկլավային գյուղերի հարցերը։

Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի իր մասով աշխատանքները և կրկնել Բաքվի դիրքորոշումը, ըստ որի՝ համաձայնագիրը կստորագրվի միայն այն բանից հետո, երբ, Ադրբեջանի պնդմամբ, Հայաստանի Սահմանադրությունից կհեռացվեն իրենց կողմից «տարածքային պահանջներ» համարվող դրույթները։
Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: