3447 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-07 18:57
Հայաստանով մեկ

Կենդանաբանական այգին Ծառուկյանի առյուծի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Կենդանաբանական այգին Ծառուկյանի առյուծի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Կենդանաբանական այգին հաստատում է՝ Ծառուկյանի առույծներից մեկը անկել է:

«Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է». այս մասին հայտնում են՝ Երևանի Կենդանաբանական այգուց