1515 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-10 13:53
Աշխարհով մեկ

Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները պնդում են, թե Բաքվի ճնշումների արդյունքում Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, իբր, կասեցվել է։

Oxu.az-ը գրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել հնարավոր ճանաչմանը՝ այն անվանելով «պատմական իրադարձությունների քաղաքականացում»։ Ըստ լրատվամիջոցի՝ Բաքվի դիրքորոշումը քննարկվել է Իսրայելում, և որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ հանդես են եկել գործընթացը վերանայելու օգտին։

Haqqin.az-ն էլ պնդել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոխանցվել է իսրայելցի պաշտոնյաներին, ինչի արդյունքում նախաձեռնությունը, ըստ նրանց, «արգելակվել է»։

Հիշեցնենք վերջերս  Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը, որին Թուրքիան և Ադրբեջանը կոշտ են արձագանքել։